Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ջրալույս>> ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

07.07.2019

Հայտատու` <<Ջրալույս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

24.07.2019թ. ժամը 16.30-ին /ք.Երևան ,Արշակունյաց պողոտա 5,311 սենակ/ հասցեի շենքում կանցկացվի ի օգուտ <<Ջրալույս>> ՍՊԸ-ի , <<Անիվ>> հիմնադրամում գրավադրված գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով 1 լոտով:
Լոտ 1. <<Անիվ>> հիմնադրամում ` <<Ջրալույս>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված`Արշալույս Մնացականի Համբարյանին համասեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Շիրակի մարզ,գյուղ Ջրառատում գտնվող անշարժ գույքը/բնակելի տուն /վկ.398930, տրված՝ 16.09.2002թ.,/, ընդհանուր մակերեսը՝ 198.42 քմ., գոմ-հացատուն` 233 քմ., 0.36 հա և 0.308 հա. տնամերձ հողամասեր,/ անշարժ գույքերը ունի մասնակի և ամբողջական վերանորոգման կարիք/: Լոտի մեկնարկային գինը կազմում է 8.800.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 15100179067590 հ/հ-ին<<Արարատ բանկ>> ՓԲԸ, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):


:









:

Հասցե` Ք. Երևան,Օհանովի 11շ.6բն

Հեռ..` +374 55 353535

Էլ. փոստ`