Թիվ ԼԴ/4198/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
08.07.2019
Հայցվոր՝ Գևորգ Արշալույսի Փայտյանի սնանկության գործով
Կառավարիչ` Խաչիկ Ռոլանդի Նազարյանին
հասցեն` ք. Երևան, Պռոշյան 18
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Արշալույսի Փայտյանի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Ռոլանդի Նազարյանի ընդդեմ Գևորգ Արշալույսի Փայտյանի, Արշալույս Զավենի Փայտյանի, Վահե Արշալույսի Փայտյանի և Սուսան Վազգենի Եսայանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 06.08.2019 թվականին, ժամը 15:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`