Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2662/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

պատասխանող` Սարգիս Դալլաքյանին
հասցեն` ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչի փ., 56-29

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ «Սարջոն» ՍՊԸ-ի, Սարգիս Մելսիկի Դալլաքյանի, Արմեն Մելսիկի Դալլաքյանի, Գագիկ Ֆելիքսի Աբազյանի և Նարե Արմենի Դալլաքյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Գործի դատաքննությունը նշանակվել է 17.09.2019 թվականին, ժամը 12:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) «Յունիբանկ» ԲԲԸ-ի և «Սարջոն» ՍՊԸ-ի միջև 27.12.2013 թվականին կնքվել է գլխավոր վարկային պայմանագիր,
բ) գլխավոր վարկային պայմանագրում կատարվել է փոփոխություն, որի վերաբերյալ 03.12.2014 թվականին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր,
գ) «Յունիբանկ» ԲԲԸ-ի, Գագիկ Ֆելիքսի Աբազյանի և Նարե Արմենի Դալլաքյանի միջև կնքվել են անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրեր, որոնցով Գագիկ Ֆելիքսի Աբազյանը և Նարե Արմենի Դալլաքյանը ի ապահովումն «Սարջոն» ՍՊԸ-ի վարկային պայամագրով ստանձնած պարտավորությունների կատարման գրավադրել են անշաչժ գույք,
դ) 27.12.2013 թվականին «Յունիբանկ» ԲԲԸ-ի և «Սարջոն» ՍՊԸի կնքվել է դրամական միջոցների գրավի և հաշվանցման պայմանագիր, որով «Սարջոն» ՍՊԸ-ն գրավադրել է իրեն պատկանող բանկում սպասարկող դրամային և դոլարային հաշիվները և մուտքերը,
ե) «Յունիբանկ» ԲԲԸ-ի, «Սարջոն» ՍՊԸ-ի, Սարգիս Մելսիկի Դալլաքյանի և Արմեն Մելսիկի Դալլաքյանի միջև կնքվել են երաշխավորության պայմանագրեր, որոնցով Սարգիս Մելսիկի Դալլաքյանը և Արմեն Մելսիկի Դալլաքյանը պարտավորվել են պատասխանատվություն կրել վարկային պայմանագրով սահմանված «Սարջոն» ՍՊԸ-ի պարտավորությունների համար,
զ) նշված վարկային և երաշխավորության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները պատասխանողները չեն կատարել, և նրանց պարտքը հայցվորի նկատմամբ կազմում է այն գումարը, որը հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողներից:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`