Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19021/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում

08.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ ԵԴ/19021/02/19
<<08>> հուլիսի 2019թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ <Նուրի> կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ին
/ք.Երևան, Ծ. Իսակովի 48շ./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 26.06.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Արտյոմ Հովհաննիսյանի հայցադիմումն ընդդեմ <Նուրի> կրթական-մշակութային նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի` աշխատավարձը և տույժերը բռնագանձելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ



Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-23-93-93

Էլ. փոստ`