Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0227//02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Արտակ Ավագյան
հասցեն` ք. Վանաձոր, Վարդանանց 43/3

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Վոլոդյայի Բարսեղյանի ընդդեմ Արման Կառլենի Դանիելյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Վռամ Վազգենի Թարխանյանի, Կարինե Մինասյանի, Արտակ Ալբերտի Ավագյանի, Թաթուլ Լյովայի Բարսեղյանի, Լյովա Արտաշեսի Բարսեղյանի, Անահիտ Սերգոյի Ավետիսյանի, Հասմիկ Գուրգենի Իսախանյանի, Քիշմիշ Գրիգորի Մելքոնյանի, Սլավիկ Ալեքսանյանի, Մեխակ Ալեքսանյանի, Աշոտ Սանասարի Յարիբեկյանի, Վազգեն Գալուստի Թարխանյանի, Նունե Արտաշի Թարխանյանի, Նինել Վռամի Թարխանյանի, Աստղիկ Վռամի Թարխանյանի, Վալենտինա Գարեգինի Մատղաշյանի, Աննման Համբարձումի Ղազարյանի, Մամիկոն Գերասիմի Իսրայելյանի, Սարգիս Ռոստոմի Քոչարյանի, Էդվարդ Վոլոդյայի Կարապետյանի, Արփինե Էդվարդի Կարապետյանի, Արթուր Էդվարդի Կարապետյանի, Ելենա Վանուշի Կարապետյանի, Էդմոն Աշոտի Թումանյանի, Գայանե Սամվելի Սահակյանի, Սմբատ Սերյոժայի Պետրոսյանի, Սուսաննա Սերժիկի Գրիգորյանի, Ժորա Ղազարյանի, Սարյակ Սեյրանյանի, Արա Ղազարյանի, Ալբերտ Կարապետի Խաչատրյանի, Վանաձոր քաղաքային համայնքի՝ ընդհանուր բաժնային սեփականություն համարվող գույքի օգտագործման խոչընդոտները վերացնելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ազատելու պահանջների մասին:
Սույն գործով դատաքննությունը նշանակվել է 24.09.2019 թվականին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Տեղեկացվում եք, որ դատարանը դատական նիստում սահմանել է սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը: Սույն գործով ապացուցում պահանջող փաստեր են այն փաստերը, որ `
ա) Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցի թիվ 43 շենքի թիվ 18 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին, որի ուժով վերջինս սեփկանության իրավունք ունի նաև Վարդանանց փողոցի թիվ 43 շենքի 5-րդ հարկի ձեռնահարկի նկատմամբ,
բ) Արման Դանիելյանը ոչ իրավաչափ գործողություններով խոչընդոտում է Արմեն Բարսեղյանի կողմից ձեռնահարկի նկատատմամբ իր սեփականության իրավունքի իրացմանը:
Հաշվի առնելով, որ նշված փաստերը վկայակոչել է հայցվոր կողմը` նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր կողմի վրա:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի ներկայությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործի քննությունը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374 322 24032

Էլ. փոստ`