Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/0606/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.07.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև՝ Վերաքննիչ դատարան) վարույթում է գտնվում թիվ ՇԴ/0606/02/17 քաղաքացիական գործը` ըստ հայցի Հարություն Ավետիքի Հարությունյանի ընդդեմ Լաուրիկ Մյասնիկի Զարիպովայի և Մասխուտ Ախմետի Զարիպովի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք` Իլֆակ Մասխուտի Զարիպովի, Ակսանա Մասխուտի Կարամովայի, Ալինա Մասխուտի Զարիպովայի և Էլմիր Մասխուտի Զարիպովի՝ նոտարական վավերացում պահանջող գործարքը վավեր ճանաչելու և այդ հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին։
Վերաքննիչ դատարանը պատասխանող Լաուրիկ Մյասնիկի Զարիպովային (հասցե՝ք. Մարալիկ, Ձերժինսկի փող., 11 շ., բն.1) ուղարկել է ծանուցագիր, որը վերադարձվել է դատարան՝ «Չպահանջված» գրառմամբ։
Սույն գործով դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի հուլիսի 10-ին www.datalex.am դատական տեղեկատվական կայքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ծանուցագիրը ստանալուց, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա ֆիզիկական անձի դեպքում դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին:
Ելնելով վերոշարադրյալ հոդվածի պահանջներից՝ խնդրում եմ պատասխանող Լաուրիկ Մյասնիկի Զարիպովային ծանուցել դատական ակտի հրապարակման օրվա մասին։

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 311

Էլ. փոստ`