Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

08.07.2019

Հայտատու` «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 29-ին 13:00-ին «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ս.Ավագյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պող. 5 սենյակ 311 հասցեում կանցկացվի «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով անցկացվող աճուրդը: Աճուրդի հանվող գույքը բաղկացած է 1 /մեկ/ լոտից:
Լոտ 1. Անշարժ գույք - ՀՀ, ք.Երևան, Ավանեսովի փողոց, հ. 2/1 շենք, շինություն 44 հասցեում գտնվող կոմերցիոն տարածք /սեփականության վկայական՝ 2413506, տրված՝ 21.06.2007թ./: Մակերեսը՝ 119.45 քմ: Լոտի մեկնարկային գինը՝ 43,900,000 (քառասուներեք միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ:
1 լոտի գույքը հանդիսանում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի գրավի առարկա: Գույքի վաճառքի, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը, որոնք պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի սնանկության 11813011565200 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի ք.Երևան, Ե.Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են սկսած 2019թ. հուլիսի 22-ից աշխատանքային օրերին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ դիմել սնանկության գործով կառավարչին կամ այցելել Արշակունյաց պող. 5, 418 սենյակ՝ նախօրոք կապվելով սնանկության գործով կառավարչի հետ: Սնանկության գործով կառավարիչ` Ս.Ավագյան հեռ. 077-454587:

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 85 բն.50

Հեռ..` +374 77 454587

Էլ. փոստ`