Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարտին Սեյրանյանի և Շուշանիկ Եղիազարյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.07.2019թ-ին հայտարարված Մարտին Սեյրանյանի և Շուշանիկ Եղիազարյանի սնանկության գործով գույքի աճուրդ վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 30.07.2019թ-ին ժամը 10:00-ին Մարտին Սեյրանյանի և Շուշանիկ Եղիազարյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ՀՀ սնանկության դատարանի՝ ք. Վեդի Արարատյան 55 հասցեի նստավայրում կանցկացվի Մարտին Սեյրանյանի և Շուշանիկ Եղիազարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով կրկնակի աճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ-1. ք. Վեդի, Ն.Մկրտչան 10 հասցեում գտնվող 112.30քմ ընդհանուր մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն և 29.90քմ ընդհանուր մակերեսով օժանդակ շինություններ՝ տեղակայված 0.185հա մակերեսով տնամերձ հողամասի վրա: Առկա են նաև ինքնակամ կառուցված 45,0քմ շինություն և 16.5 քմ պարիսպ: Նախկինում առկա են եղել շինություններ, որոնք ինքնակամ քանդվել են: Բնակելի տան արտաքին պատերը՝ անկանոն տուֆ, հիմքը և ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ մետաղական թիթեղ, ասբոշիֆեր, մուտքի և ներքին դռները՝ փայտե, պատուհանները՝ եվրո: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Մարտին Սեյրանյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2362535, տրված 12.04.2010թ./: Մեկնարկային գինը՝ 5.055.838 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. սառնարան «LG» 1 հատ,մեկնարկային գինը՝ 62.762 դրամ:
ԼՈՏ-4. հեռուստացույց «LG» օգտագործած, հնամաշ՝ 1 հատ, հեռուստացույցի տակդիր 1 հատ, ընդհ. մեկնարկային գինը՝ 12.203 դրամ:
ԼՈՏ-5. կահույք՝ հյուրասենյակի խոլ 3 կտորից, մեկնարկային գինը՝ 55.789 դրամ:
ԼՈՏ-6. ապակուց փոքր սեղան, մեկնարկային գինը՝ 2.095 դրամ:
ԼՈՏ-7. ինքնաշեն սեղան հագուստի ձևավորման համար, մեկնարկային գինը՝ 8.717 դրամ:
ԼՈՏ-8-«օվերլոկ» մակնիշի կարի մեքենա 2 հատ, 1 հատի գինը՝ 19.177 դրամ, ընդհ. արժեքը՝ 38.354 դրամ:
ԼՈՏ-9. «օվերլոկ» մակնիշի կարի մեքենաներ 2 հատ, 1 հատի գինը՝ 19.177 դրամ, ընդհ. արժեքը՝ 38.354 դրամ:
ԼՈՏ-10. «օվերլոկ» մակնիշի կարի մեքենա 1 հատ, մեկնարակյին գինը՝ 19.177 դրամ:
ԼՈՏ-11. « ռասպաշիվալկա» մակնիշի կարի մեքենա 1 հատ, մեկնարակյին գինը՝ 20.921 դրամ:
ԼՈՏ-12. « ռասպաշիվալկա» մակնիշի կարի մեքենա 1 հատ, մեկնարակյին գինը՝ 20.921 դրամ:
ԼՈՏ-13. կարի մեքենաներ «1022 Մ» մակնիշի, 2 հատ, 1 հատի գինը՝ 12.204,ընդհ. Մեկնարկային գինը՝ 24.408
ԼՈՏ-14. կարի մեքենա զիգզագ կարող 1 հատ, մեկնարկային գինը՝ 15.691 դրամ:
ԼՈՏ-15. կարի մեքենա կոճակ կարող 1 հատ, մեկնարկային գինը՝ 13.947 դրամ:
ԼՈՏ-16. կարի մեքենա օղակ կարող 1 հատ, մեկնարկային գինը՝ 15.691 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարվում է ՚Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Մարտին Սեյրանյանի և Շուշանիկ Եղիազարյանի սնանկության գործով թիվ 2477604267150010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Վեդի Արարատյան 55 հասցեով: Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /034/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`