Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գեղամ Հակոբյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.07.2019թ-ին հայտարարված Գեղամ Հակոբյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտերի բացակայության պատճառով: 14.08.2019թ-ին ժամը 12:00-ին Գեղամ Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Գեղամ Հակոբյանի սնակության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 5 լոտով.
ԼՈՏ-1. 251.0քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ կառուցված 0.085հա բնակելի կառուցապատման հողամասի վրա, գտնվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 15-րդ փողոց 37 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար, արտաքինից՝ սվաղված և ներկված, շենքի հիմքը՝ միաձույլ ե/բ, միջհարկային ծածկը՝ միաձույլ ե/բ, տանիքը՝ թիթեղյա /ազբոշիֆեր/, պատուհանները՝ փայտյա՝ երկտակ ճաղապատ, հատակը՝ փայտյա, ներկած: Բնակելի տունն ունի կից շինություններ՝ ծածկ՝ 23.7քմ, ջերմոց՝ 342.4քմ և 6.6 գծմ պարիսպ: Գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գեղամ, Հասմիկ և Աննա Հակոբյաններին /սեփականության իրավունքի վկայական թիվ 770092, տրված 14.07.2003թ/ և Գեղամ Հակոբյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ»ՓԲԸ-ում/ «Պրոկրեդիտ բանկ»ՓԲԸ-ի իրավահաջորդ/: Մեկնարկային գինը՝ 26.824.649 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 0.073 հա բնակելի կառուցապատման հողամաս Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 15-րդ փողոց 20 հասցեում, որի վրա կառուցված է 691.0քմ մակերեսով ջերմոց: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեղամ Հակոբյանին /սեփ. իր. վկայական 27032012-03-0112, տրվ. 27.03.2012թ-ին/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ»ՓԲԸ-ում /«Պրոկրեդիտ բանկ»ՓԲԸ-ի իրավահաջորդ/: Մեկնարկային գինը՝ 10.169.550 ՀՀ դրամ:
ԼՈՏ-3. 0.073 հա բնակելի կառուցապատման հողամաս Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 15-րդ փողոց 22 հասցեում, որի վրա կառուցված է 672.8 քմ մակերեսով ջերմոց: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեղամ Հակոբյանին /սեփ. իր. վկայական 21052012-03-0134, տրվ. 21.05.2012թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ինեկոբանկ»ՓԲԸ-ում/«Պրոկրեդիտ բանկ»ՓԲԸ-ի իրավահաջորդ/: Մեկնարկային գինը՝ 10.031.769 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.072 հա բնակելի կառուցապատման հողամաս Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 15-րդ փողոց 30 հասցեում: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Գեղամ Հակոբյանին /սեփ. իրավ. վկայական 1968478, տրվ. 16.08.2005թ/ և վերջինիս վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «նեկոբանկ»ՓԲԸ-ում/«Պրոկրեդիտ բանկ»ՓԲԸ-ի իրավահաջորդ/: Մեկն. գինը՝ 3.257.537 ՀՀ դրամ:
ԼՈՏ-5. «MERCEDES-BENZ S 420»մակնիշի ավտոմեքենա, պետհամարանիշը՝ 48 RA 444, տարեթիվը՝ 1997թ, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ լոտոս, մեքենան գտնվում է բավարար տեխնիկական և ապրանքային վիճակում: Սեփականատեր՝ Գեղամ Հակոբյան: Մեկնարկային գինը՝ 2.053.593 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ»ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Գեղամ Հակոբյանի սնանկության գործով 2477604689980010 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`