Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Ազատյանի գույքը կրկնակի հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

08.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.07.2019թ-ին հայտարարված Արթուր Ազատյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը կայացել է մասնակի. օտարվել է թիվ 3 լոտի կազմում ընդգրկված գույքը: 14.08.2019թ-ին ժամը 12:30-ին կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Արթուր Ազատյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` 3 լոտով.
ԼՈՏ-1. 287.1քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի բնակելի տուն՝ տեղակայված 0.24հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա. գտնվում է Արարատի մարզի Գետափնյա համայնք, 11 փողոց, տուն 17 հասցեում: Բնակելի տան հիմքը և միջհարկային ծածկը՝ միաձույլ երկաթբետոն, պատերը՝ տուֆ, տանիքը՝ մետաղական թիթեղ, պատուհանները՝ մետաղական եվրո, հատակը՝ կերամիկական սալիկ, մանրահատակ: Տունն ունի օժանդակ շինություններ` 406.6քմ ընդհանուր մակերեսով և պարիսպ՝ 27.4 գծմ. Վկայականում գրանցված 430,8քմ ջերմոցը քանդված է: Գույքը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Սեդա, Արթուր և Արտակ Ազատյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2692659, տրված 16.07.2009թ./ և Արթուր Ազատյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 11.179.890 ՀՀ դրամ:
ԼՈՏ-2. 76.9 քմ ընդհանուր մակերեսով շինություններ և 18.5 գծմ մակերեսով պարիսպ, տեղակայված 0.116հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա. գտնվում է Արարատի մարզի Գետափնյա համայնք, 11 փողոց, թիվ 3 հասցեում: Տարածքում առկա են օժանդակ շինություններ` 33.7քմ մակերեսով պահեստ, 43.2քմ կաթսայատուն և պարիսպ՝ 18.5 գծմ: Գույքը սեփ. իրավունքով պատկանում է Սեդա Ազատյանին /սեփ. իրավունքի վկ. թիվ 2591772, տրված 17.02.2008թ./ և Արթուր Ազատյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկն. Գինը՝ 3.602.479 ՀՀ դրամ:
ԼՈՏ-4. 0.14հա գյուղատնտեսական նշանակության հողամաս Արարատի մարզի Գետափնյա համայնքում: Գույքն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Սեդա, Արթուր և Արտակ Ազատյաններին /սեփ. իրավունքի վկայական թիվ 2692660, տրված 16.07.2009թ./ և Արթուր Ազատյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 658.693 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Արթուր Ազատյանի սնանկության գործով թիվ 2477603280850510 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`