Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե և Ներսես Դիլանյանների գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 113-18

08․07․2019թ․ժամը 11։50-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտերի մասով չի կայացել:
29․07․2019թ․ժամը 11։20-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 410 սենյակ հասցեում, պարտա¬պան Կարինե և Ներսես Դիլանյանների սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակյանի կողմից կանցկացվի բաց դասա¬կան /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի են ներկայացվում հետևյալ օգտագործված գույքերը.
Լոտ 1 – Սառնարան Ինդեզիտ՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 23.449 ՀՀ դրամ:
Լոտ 2 – Հեռուստացույց Սամսունգ /55 դույմ/՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 20.132 ՀՀ դրամ:
Լոտ 3 – Լվացքի մեքենա Արիստոն՝ 1 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 6.694 ՀՀ դրամ:
Լոտ 4 – Հյուրասենյակի կահույք 2 կտորից՝ 1 կոմպլեկտ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը ՝ 75.164 ՀՀ դրամ:
Լոտ 5 – Հյուրասենյակի աթոռ՝ 10 հատ, վիճակը՝ միջին: Աճուրդի մեկնարկային գինը՝ 30.097 ՀՀ դրամ:
Լոտ 6 – Հյուրասենյակի փափուկ կահույք 3 կտորից՝ 1 կոմպլեկտ, վիճակը՝ միջինից ցածր: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13.396 ՀՀ դրամ:
Լոտ 7 – նկար՝ «Մերձափնյա բնանկար» պայմանական, հեղինակը՝ Աշոտ Շահբազյան, ստեղծման ժամանակը՝ 2000-2005 թթ., ստեղծման վայրը՝ Հայաստան, նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 60*80, վիճակը՝ լավ, ունի գեղարվեստական նշանակություն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 8.364 ՀՀ դրամ:
Լոտ 8 – նկար՝ «Նավաբեկություն» <պայմանական>, հեղինակը՝ Աշոտ Շահբազյան, ստեղծման ժամանակը՝ 2002թ., ստեղծման վայրը՝ Հայաստան, նյութը՝ կտավ, յուղաներկ, չափերը՝ 70*100, վիճակը՝ լավ, ունի գեղարվեստական որոշակի նշանակություն: Աճուրդի մեկնարկային գինը՝ 6.762 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 65482780100)՝ որպես ստացող նշելով պարտապան Ներսես Դիլանյանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`