Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արուսյակ Էդիկի Հովհաննիսյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

08.07.2019

Հայտատու` Արուսյակ Էդիկի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 23-ին ժամը 12:00-ին Արուսյակ Էդիկի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Արուսյակ Էդիկի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ում պարտապանի և երրորդ անձանց կողմից գրավադրված անշարժ գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 1 լոտ`

Լոտ 1 - ՀՀ Արագածոտնի մարզ, Բազմաղբյուր համայնք, 1-րդ փողոց թիվ 28 հասցեում գտնվող բնակելի տուն (հողամասի մակերեսը՝ 1140քմ, շենքի մակերեսը՝ 298.6քմ, հարկայնությունը՝ 2 հարկ, սեփ. վկայական՝ թիվ 1969352, տրված՝ 31.03.2005թ.), մեկնարկային գինը՝ 22.815.000 ՀՀ դրամ:

Անշարժ գույքը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Արուսյակ Էդիկի Հովհաննիսյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150001398798763, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները կարող են աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանում /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի /գույքերի/ գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +37494700073

Էլ. փոստ`