Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Էդվարդ Բաբայանի գույքի վաճառքի նպատակով աճուրդի կազմակերպման մասին

08.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն 138-12

08.07.2019թ․ժամը 13:30-ին հայտարարված աճուրդը ներքոհիշյալ լոտի մասով չի կայացել:
29.07.2019թ․ժամը 13:15-ին ք.Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 410 սենյակ հասցեում, պարտա¬պան ԱՁ Էդվարդ Բաբայանի սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Տիգրան Սահակ¬յանի կողմից կանցկացվի բաց դասական /գնի ավելացման/ եղանակով աճուրդ:
Վաճառքի է ներկայացվում հետևյալ գույքը.
«Արարատբանկ» ԲԲԸ- ում գրավադրված գույք.
Լոտ 1 – ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մյասնիկյան փողոց, 18 շենք, թիվ 18 հասցեի, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում գտնվող բնակարան /սեփականության վկայական՝ թիվ 1720059, տրված՝ 12.05.2003թ./, ընդհանուր մակերեսը՝ 157,75 քմ, որից 1,77 քմ հարթակ: Բնակարանը հիմնանորոգված է: Աճուրդի մեկնարկային գինը՝ 10.953.006 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում (ընդհուպ մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16.00-ն) կարող են հայտ ներկայացնել դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը` լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/, իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ, պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300 68131850100)՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Աճուրդն անցկացվում և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգին համապատասխան: Լոտի աճուրդում հաղթող է համարվում այդ լոտի աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Հայտի ձևն ու աճուրդի կանոնակարգը կարող եք անվճար ստանալ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարչից՝ ստորև նշված կապի միջոցներով պայմանավորվելով վերջինիս հետ, դրանց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://cloud.mail.ru/public/MBc8/pXxYV2UeQ, կամ աճուրդի օրը՝ աճուրդի անցկացման վայրում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պե¬տա¬¬կան գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առու¬վա¬ճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուր¬դի հաղթողի կողմից:
Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ, լոտի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկա¬ցած այլ հարցով աշխատանքային օրերին և ժամերին դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ., viber, Whatsapp +37493456258):

Հասցե` ք.Երևան, Բաղրամյան 17

Հեռ..` +37493456258

Էլ. փոստ`