Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Վանո Դավթյանի գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

08.07.2019

Հայտատու` «ՎԱՆՈ ԴԱՎԹՅԱՆ» ԱՁ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. հուլիսի 4-ին ժամը 11:30-ին նշանակված ԱՁ Վանո Դավթյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 30-ին ժամը 11:30-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված ԱՁ Վանո Դավթյանի գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 2 – RENAULT MEGANE 1.4 I մակնիշի ավտոմեքենա, 2007թ. արտադրության, շարժիչը անսարք: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 94,560 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են ԱՁ Վանո Դավթյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930062583240100 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 60 66 00

Էլ. փոստ`