Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

08.07.2019

Հայտատու` «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. հուլիսի 4-ին ժամը 11:00-ին նշանակված «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 30-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ՍՊԸ-ի, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձի պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, երեք առանձին լոտերով:
Լոտ 1 – ՀՀ ք.Երևան, Նորք-Մարաշ համայնք, Նորքի 1-ին նրբ. թիվ 23 բնակելի տուն հասցեի անշարժ գույք - հողամասի մակերեսն ըստ սեփականության իրավունքի գրանցման 15.08.2007թ. թիվ 2323900 վկայականի՝ 0.0572 քմ, շինության մակերեսը՝ 173.25 քմ, շինությունը գտնվում է կիսավեր վիճակում, «Յունիբանկ» ԲԲԸ-ում հանդիսանում է գրավի առարկա, սեփականատեր Հրանտ Անդրանիկի Միրզոյան: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 6,809,700 ՀՀ դրամ:
Լոտ 3 - 1 հատ հսկիչ-դրամարկղային մեքենա MF-2351, 15 հատ երկաթե ցուցապահարան, 6 հատ ձեռքի ամբարձիչ, 1 կոմպլեկտ փափուկ կահույք /3 կտոր/: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 350,540 ՀՀ դրամ:
Լոտ 4 – 218 հատ տարբեր տրամաչափի հնամաշ անվադողեր: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 205,240 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են «ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 1930030207925600 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 60 66 00

Էլ. փոստ`