Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արթուր Շահենի Հակոբյանին պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

08.07.2019

Հայտատու` Արթուր Շահենի Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. հուլիսի 4-ին ժամը 13:00-ին նշանակված Արթուր Շահենի Հակոբյանի գույքի աճուրդը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 30-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում անցկացվելու է սնանկ ճանաչված Արթուր Շահենի Հակոբյանին պատկանող շարժական գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով, բաց դասական եղանակով, չորս առանձին լոտերով:
Լոտ 1 - Հեռուստացույց Samsung մակնիշի, գտնվում է բարվոք վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 40,500 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Բազմոց (երեք կտոր), գտնվում է բարվոք վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 40,500 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Սառնարան, գտնվում է հնամաշ վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 8,100 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Լվացքի մեքենա LG մակնիշի, գտնվում է բարվոք վիճակում: Լոտի մեկնարկային գինը սահմանվում է 40,500 ՀՀ դրամ:
Վաճառքի ենթակա գույքերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզ, ք.Քաջարան, Շիրվանզադե փողոց, 6 շենքի թիվ 10 բնակարան հասցեում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
• ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
• աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը և կանխիկ կամ փոխանցումով վճարվում են Արթուր Շահենի Հակոբյանի սնանկության հատուկ հաշվին՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի 19300991945000 հաշվեհամարին՝ մինչև հայտ ներկայացնելը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող է ճանաչվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ` Գ.Գևորգյանին /հեռ. 099-60-66-00/:

Հասցե` ք.Երևան, Արաբկիր 21 փողոց, 25

Հեռ..` +374 99 60 66 00

Էլ. փոստ`