Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վարդիթեր Օնիկի Հարությունյանին և երրորդ անձանց բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, գույքը աճուրդով վաճառելու մասին

08.07.2019

Հայտատու` Վարդիթեր Օնիկի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

04.07.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 26.07.2019թ ժամը 11:40-ին ՀՀ սնանկության դատարանի ք.Վեդի, Արարատյան 55 հասցեի շենքում կանցկացվի` Վարդիթեր Օնիկի Հարությունյանին և երրորդ անձանց բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ ՙՆոր Հորիզոն՚ ՈՒՎԿ ՍՊԸ-ում -ում գրավադրված՝ գույքի աճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտով:
Լոտ 1-ՀՀ Արարատի մարզ, ք.Արտաշատ, Ա. Խաչատրյան 25/1 հասցեում գտնվող բնակելի տուն 244,3քմ, հարկայնությունը՝ 2հարկ, ինժեներական ցանցերից և կոմունիկացիաներից առկա է՝ Էլեկտրոմատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում: Արտաքին հարդարման վիճակը՝ լավ, ներքին հարդարումը՝ միջին-բավարար: Առկա են 46.38քմ անասնաշենք և 22.7քմ կիսակառույց ինքնակամ շինություններ, հողամաս 0.043հա/ /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 10102014-03-0031/ :Լոտի մեկնարկային գինն է 7.972.200 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի Վարդիթեր Օնիկի Հարությունյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ հ/հ 1930029558400100,համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, ինչպես նաև վտարման/տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`