Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Ախթամար>> ՓԲԸ -ի գույքը աճուրդով վաճառելու մասին

08.07.2019

Հայտատու` <<Ախթամար>> ՓԲԸ -ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

05.07.2019թ. ժամը 13:00-ին նշանակված աճուրդը կայացել է մասամբ, վաճառվել է 2 լոտ: 26.07.2019թ. ժամը 13:00-ին Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում տեղի կունենա <<Ախթամար>> ՓԲԸ -ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ:
Լոտ N 3. Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Ախթամարի տեղամաս, Ախթամար ռեստորան-հյուրանոցի հարևանությամբ: 9,1հա հող, որը տրված է կառուցապատման իրավունքով մինչև 31.12.2060թ. <<Ախթամար>> ՓԲԸ-ին: Մեկնարկային գինն է 16.929.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթուղթը: Նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի նախավճարը պետք է մուծվի Հայբիզնեսբանկ, հ/հ 1150000440120141 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան/ք.Երևան, Օտյան 53/2/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Ախթամար>> ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:

Հասցե` ք.Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182

Էլ. փոստ`