Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ ԱՐՏՅՈՄ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ պարտավորությունների համար երրորդ անձին պատկանող և գրավադրված գույքը աճուրդով վաճառելու մասին

09.07.2019

Հայտատու` Ա/Ձ Արտյոմ Առաքելյանի սնանկության գործով կառավարիչ Շ.Ղազարյան
<Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.07.2019թ. ժամը 15:00-ին ք.Երևան Արշակունյաց 5 հասցեում նշանակված աճուրդը տեղի չի ունեցել՝ հայտ չլինելու պատճառով:
Կրկնաճուրդը 26.07.2019թ. ժամը 15:00 տեղի կունենա Արտյոմ Առաքելյան ԱՁ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար ՙՎՏԲ Հայաստան Բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 ընդհանուր լոտով՝
Լոտ 1. ք. Երևան, Լուկաշինի փողոց 2 շենք, 5 բնակարան /սեփականության իրավունքի գրանցման վկայական 286751, անշարժ գույք՝ գտնվում է հինգ հարկանի քարե շենքի չորրորդ հարկում, առաստաղի բարձրությունը մոտ 2,8 մ., միջհարկային ծածկը երկաթբետոնյա է, մուտքի դուռ մետաղյա է, ներսի դռները փայտե, պատոհանները մետաղապլաստ, ընդհանուր մակերեսը՝ 74,9քմ է- մեկնարկային գինը 18,180,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է փոխանցվեն ՙԱՅԴԻ ԲԱՆԿ՚ ՓԲԸ-ում բացված թիվ 11817063994200 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանին՝ հեռ. 094-10-88-31:

Հասցե` ք.Երևան, Ս. Զորավարի 2

Հեռ..` +374 94 108 831

Էլ. փոստ`