Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շողեր Կլիմենտի Մարկոսյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

09.07.2019

Հայտատու` Շողեր Կլիմենտի Մարկոսյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի հունիսի 20-ին ժամը 14.50-ին Շողեր Կլիմենտի Մարկոսյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի հուլիսի 26-ին ժամը 14.50-ին Շողեր Կլիմենտի Մարկոսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Շողեր Կլիմենտի Մարկոսյանին պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 2. Օֆելյա Մարկոսյանին պատկանող՝ ք. Հրազդան, Գործարանային փող. թիվ 34 ավտոլվացման և տեխսպասարկման կետը, մակերեսը՝ 269,8 քմ., հողամասի չափը՝ 0.089 հա., մեկնարկային գինը՝ 10.866.215 դրամ: Միաժամանակ հայտնվում է, որ հողամասը ծանրաբեռնված է կադաստրային արժեքով, որը գնորդի կողմից ենթակա է վճարման:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Կոնվերս Բանկ> ՓԲԸ-ի Շողեր Կլիմենտի Մարկոսյանի սնանկության գործով հատուկ հաշվին՝ 1930029780400100 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում հասցեով, կամ կարող են զանգահարել Շողեր Կլիմենտի Մարկոսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`