Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պարտկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

09.07.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 10-ին ժամը՝ 14.00-ին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի հուլիսի 26-ին ժամը՝ 14.00-ին անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 4. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.500.032 կադաստրային ծածկագրով 2.07 հա գյուղ. նշանակության հողամասից Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 334.138 ՀՀ դրամ:
Լոտ 5. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.948.054 կադաստրային ծածկագրով 0.03 հա գյուղ. նշանակության հողամասերց Գարեգին Խաչատուրի Ոսկանյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 4.840 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220349823181000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում/ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Գարեգին Խաչատուրի Ոսկանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`