Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գարիկ Վաչագանի Ղամբարյանի գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

09.07.2019

Հայտատու` Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասինե ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 30-ին ժամը 14.40-ին Գարիկ Վաչագանի Ղամբարյանի գույքի աճուրդային վաճառքը կայացել է մասնակի, իսկ մնացած մասով չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի հուլիսի 26-ին ժամը 14.40-ին Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Գրիկ Վաչագանի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքերի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 7. ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված՝ Գարիկ Ղամբարյանին պատկանող՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կարենիս, 10-րդ փող., թիվ 6 բնակելի տունը՝ 257,7 քմ., անասնաշենք, 18,7 քմ., հողամասը՝ 0,1 հա, երկհարկանի տուֆ քարից պատրաստված շինություն, դռները և պատուհանները հին փայտյա, տունը ենթակա է ընդհանուր հիմնանորոգման, բակում առկա է պտղատու ծառեր, մեկնարկային գինը՝ 6.404.061 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ում Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100705093450 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում, կամ կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`