Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0695/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.07.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Վանաձոր, Մ.Գոշի 6, (0322) 2-40-39

Գործ թիվ ԼԴ/0695/02/19
«01 » ապրիլի 2019թ.

Ե----------------------------/19 Քաղաքացիական գործով երրորդ անձ
Սյուզաննա Ղազարյանին
/ք. Վանաձոր, Համբարձումյան փող., 16/6/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն.Մխիթարյանի 28.03.2019թ. որոշմամբ «Այդի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Իրինա Ղազարյանի, երրորդ անձինք` Սյուզաննա Ղազարյան, Սիրվարդ Ղազարյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն`
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ.ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 2 40 39

Էլ. փոստ`