Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լիլիթ Հրահատի Պետրոսյանին պարտկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին

09.07.2019

Հայտատու` Լիլիթ Հրահատի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 10-ին ժամը՝ 14.30-ին Լիլիթ Հրահատի Պետրոսյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի հուլիսի 26-ին ժամը՝ 14.35-ին Լիլիթ Հրահատի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Լիլիթ Հրահատի Պետրոսյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 2. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.500.032 կադաստրային ծածկագրով 2.07 հա գյուղ. նշանակության հողամասից Լիլիթ Պետրոսյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 334.137 ՀՀ դրամ:
Լոտ 2. Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող, 07.001.948.054 կադաստրային ծածկագրով 0.03 հա գյուղ. նշանակության հողամասերց Լիլիթ Պետրոսյանին պատկանող 1/7 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 4.839 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի Լիլիթ Հրահատի Պետրոսյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220342868860000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում/, կամ կարող են զանգահարել Լիլիթ Հրահատի Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`