Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Սմբատ Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառքի մասին

09.07.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Սմբատ Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի հուլիսի 30-ին, ժամը 15-00-ին անհատ ձեռնարկատեր Սմբատ Ղուկասյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի անհատ ձեռնարկատեր Սմբատ Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզ, Վերին Արտաշատ, Սպանդարյան 22ա հասցեի բնակելի տան (սեփականության վկայական թիվ 2392595) հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառք` բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. Անհատ ձեռնարկատեր Սմբատ Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող, Արարատի մարզ, Վերին Արտաշատ, Սպանդարյան 22ա հասցեի բնակելի տուն (սեփականության վկայական թիվ 2392595), լոտ 1-ի մեկնարկային գինը 10 044 000 (տաս միլիոն քառասունչորս հազար ) ՀՀ դրամ է:
Շինությունը կառուցվել է 1970-ականներին, բնակեցված է: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղում բացված 2473604748000000 հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող անձ է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Բնակիչների վտարումը և դրա հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի կողմից: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր (բացի կիրակի) ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Հասցե` Երևան, Եղիշե Թադևոսյան, 12/5 շենք, 27 բն.

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`