Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կամլիտա» ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

09.07.2019

Հայտատու` «ԿԱՄԼԻՏԱ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասի>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 24-ին ժամը 15:00-ին <<Կամլիտա>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46ա հասցեում կանցկացվի <<Կամլիտա>> ՍՊԸ-ի սնանկության վարույթում առկա գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 2 լոտ`

Լոտ 3 - Քար կտրող հաստոց /1 սկավառականի, օրթոգոնալ/, սարքին, առանց էական թերությունների,
արժեքը՝ 630.450 ՀՀ դրամ,
Լոտ 8 -Խոտհնձիչ Ե 302, մեկնարկային գինը՝ 1.789.900 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի <<Կամլիտա>> ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 11500814036640, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/:
Աճուրդում հաղթող է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը ՀՀ սնանկության դատարանի Գյումրու նստավայրում /ք.Գյումրի, Անկախության հր. 7/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ,Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94 700073

Էլ. փոստ`