Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմկերպման և անցկացման մասին

09.07.2019

Հայտատու` ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վաղինակ Էլոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 30-ին, ժամը 15:00-ին ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Էլոյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի գույքի աճուրդ՝ բաց դասական եղանակով, հետևյալ լոտով:
Լոտ 1. ք.Երևան Կենտրով Երվանդ Քոչարի փողոց 7/4 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Վահրամ Աբրահամյանին և ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ում:
Աճուրդի ներկայացված գույքի մեկնարկային արժեքը կազմում է 700,500,000 ՀՀ դրամ:
Անշարժ գույքի հողամասի կադաստրային արժեքը վճարված չէ, այն կազմում է 7,032,090 ՀՀ դրամ, և չի ներառվել անշարժ գույքի շուկայական արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով ՙՎարդան և Մոնիկա՚ ՍՊԸ-ի սնանկության հաշվին՝ ՙԱկբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ-ի 220533332346000 հաշվեհամարին մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի շենքում / ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Վ. Էլոյանին / 041 44 58 57 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 41 44 58 57

Էլ. փոստ`