Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ -ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.07.2019

Հայտատու` «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019թ. հուլիսի 26-ին, ժամը 15:00-ին «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյանի կողմից ք. Երևան, Սայաթ-Նովա 21ա-48 հասցեում կանցկացվի «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառք հետևյալ 1 լոտով` ՀՀ, Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փող. 38 շենք, 27 բն.: Վկայականի համարը՝ 20052013-01-0094։ Շինությունների բնութագրերը-նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային համարը՝01-006-0105-0117-001-037, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 118.07քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: ՀՀ, Երևան, Կենտրոն համայնք, Աբովյան փող. 38 շենք, 18 բն: Վկայականի համարը՝ 20062012-01-0882։ Հողամասի տվյալները։ Կադաստրային համարը՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման, մակերեսը՝ 0.187779 հա, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Շենքի տվյալները: նպատակային նշանակությունը՝ բնակելի, կադաստրային համարը՝ 01-006-0105-0117-001-018, տեսակը՝ բնակարան, մակերեսը՝ 231.8 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: ՀՀ Երևան, Կենտրոն համայնք,Աբովյան փող. 38 շենք, 34 ոչ բնակելի տարածք: Վկայականի համար՝ 06072017-01-0150։ Հողամասի տվյալները: Կադաստրային ծածկագիր՝ 01-006-0105-0117, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, մակերեսը՝ 0.187779 հա, իրավունքի տեսակը՝ ընդհանուր բաժնային սեփականություն: Շինությունների բնութագրերը: Նպատակային նշանակությունը՝ հասարակական, կադաստրային ծածկագիրը՝ 01-006-0105-0117-001-061, տեսակը՝ տարածք, մակերեսը՝ 430.5 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն: Մեկնարկային գինը կազմում է 604.170.000 /վեց հարյուր չորս միլիոն հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ար Էմ Դի Տրաստ» ՍՊԸ-ի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի բացված սնանկության հատուկ հաշվին`19300 30209745700 մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008