Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար վերջինիս և/կամ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

10.07.2019

Հայտատու` «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարազդատ Ասատրյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 -րդ հոդված

2019 թ. հուլիսի 29-ին ժամը 16:00-ին «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վ. Ասատրյանի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ք. Երևան, Սայաթ-Նովա 21ա-48 հասցեում կանցկացվի Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովելու համար «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդ վաճառք հետևյալ լոտերով և մեկնարկային գներով: Լոտ 1։ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամաս, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքը /սեփականության վկայական թիվ 2042326/: Հողամասի տվյալներ. նպատակային նշանկությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատկը՝ բնակելի տան կառուց. համար, հողամասի չափը՝ 2.747,6 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Շենքի տվյալներ։ նպատակային նշանկությունը՝ բնակելի, օգտագործման նպատկը՝ բնակելի տուն, մակերեսը՝ 1.331 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Մեկնարկային գինը՝ 130.689.844 /հարյուր երեսուն միլիոն վեց հարյուր ութսունինը հազար ութ հարյուր քառասունչորս / ՀՀ դրամ: Լոտ 2։ ՀՀ, ք. Էջմիածին, Մարգարայի խճուղի հասցեում գտնվող անշարժ գույք /սեփականության վկայկան թիվ 1269575/։ Հողամասի տվյալներ։ Կադաստրային համարը՝ 04-002, նպատակային նշանկությունը՝ արդյունաբերական, օգտագործման նպատկը՝ գործարանի կառուցման համար, հողամասի չափը՝ 2,84 հա, իրավունքի տեսակը՝ վարձակալություն։ Շենքի տվյալներ։ Կադաստրային համարը՝ 04-002, նպատակային նշանկությունը՝ արտադրական, օգտագործման նպատկը՝ վարչական շենք, մակերեսը՝ 9.937,3 քմ, իրավունքի տեսակը՝ սեփականություն։ Մեկնարկային գինը՝ 116.226.146/հարյուր տասնվեց միլիոն երկու հարյուր քսանվեց հազար հարյուր քառասունվեց/ ՀՀդրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Արաքսի Ավազան» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում 220213331113000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Երևան սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման (անհրաժեշտության դեպքում), գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից, կամ գտնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/4pcW/GSnWJ7Xr9 Միաժամանակ տեղեկացվում է, որ աճուրդում հաղթողի հետ կազմվող արձանագրությունում ապահովված պարտատիրոջ համաձայնությամբ կարող է նախատեսվել գույքի արժեքի վճարման աճուրդի կանոնարագում նախատեսված ժամկետից ավելի երկար ժամկետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարչին (հեռ 094 187008):

Հասցե` ք. Երևան, Եզ. Կողբացի 1շ., բն. 38

Հեռ..` +374 94 187008