Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/4687/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

10.07.2019

Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/4687/02/17
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ Աննա Գյոնջյան
/ք. Երևան, Սարի թաղ 7 փող․, 36տ․/

Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմենուհի Դավթյանի, Սամվել Գյոնջյանի ընդդեմ Հովհաննես Քալանթարյանի, Ամալյա Կոստանյանի,<<Կոնվերս Բանկ>> ՓԲ ընկերության և երրորդ անձ Աննա Գյոնջյանի ՝ առոչինչ գործարքի նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին հուլիսի 30-ին, ժամը` 12:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`