Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Վարանցովի Գևորգյանի սնանկության գործով գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

10.07.2019

Հայտատու` Գևորգ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.07.2019թ.-ին ժամը 10:15 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում նշանակված թիվ ԵԴ/0135/04/18 սնանկության գործով պարտապան Գևորգ Վարանցովի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
15.08.2019թ.-ին ժամը 10:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0135/04/18 սնանկության գործով պարտապան Գևորգ Վարանցովի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 2 /երկու/ լոտով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Նուբարաշեն 6 փողոց 150 շենք թիվ 21 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք՝ օգտագործման նպատակը՝ բնակարան, բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 77,17 քմ, բնակարանը գտնվում է 5 հարկանի շենքի 1-ին հարկում, շենքի հիմքը՝ երկաթ բետոն, պատերը՝ երկաթ բետոն, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, բնակարանի ներքին հարդարանքը գտնվում է մասամբ լավ, մասամբ էլ բարվոք վիճակում, հատակը՝ մասամբ լամինատ, մասամբ սալիկապատ, լոգարանը սալիկապատ է գտնվում է բարվոք վիճակում, զուգարանը վատ վիճակում, դրսի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստ: Բնակարանը հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները, ինչպես նաև բնակարանում բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը՝ 13.419.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ZIL MMZ 4502 մակնիշի ավտոմեքենա, պետ. համարանիշը՝ 11 SL 825, թողարկման տարեթիվը՝ 1968թ., թափքի տեսակը՝ ինքնաթափ, գույնը՝ երկնագույն, բեռնատարը երկար տարիներ շահագործվել է, գտնվում է գործարանային կոմպլեկտացիայով և շահագործման ենթակա, տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացային մասը ունեն վերանորորգման կարիք, թափքի վրա առկա են կոռոզիայի ենթարկված, վնասված և դեֆորմացված մասեր, սրահը գտնվում է բարվոք վիճակում, անվադողերը և անվահեծերը՝ բարվոք վիճակում, բեռնատարի վրա տեղադրված է գազաբալոնային համակարգ, ընդհանուր առմամբ գտնվում է բարվոք վիճակում:
Լոտի մեկնարկային գինը՝ 1.215.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 16041048817704 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +374 91 245588

Էլ. փոստ`