Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուդոլֆ Փերիխանյանի սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

10.07.2019

Հայտատու` Ռուդոլֆ Փերիխանյանի սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

04.07.2019թ.-ին ժամը 10:30 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0135/04/18 սնանկության գործով պարտապան Ռուդոլֆ Փերիխանյանին սեփականության իրավունքով պատկանող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա գույքի հրապարակային սակարկություններով վաճառք աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
15.08.2019թ.-ին ժամը 11:00 ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք թիվ 311 սենյակ հասցեում կանցկացվի թիվ ԵԴ/0135/04/18 սնանկության գործով պարտապան Ռուդոլֆ Փերիխանյանին սեփականության իրավունքով պատկանող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա գույքի հրապարակային սակարկություններով վաճառք /աճուրդ/, բաց դասական եղանակով՝ 1 /մեկ/ լոտով.
ԼՈՏ 1. ք. Երևան, Ավան Իսահակյան թաղամաս 2/2 շենք թիվ 38 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք՝ օգտագործման նպատակը՝ բնակարան, բնակարանի ընդհանուր մակերեսը՝ 88,44 քմ, բնակարանը գտնվում է 9 հարկանի շենքի 4-րդ հարկում, շենքի հիմքը՝ երկաթ բետոն, պատերը՝ պանել, միջհարկային ծածկը՝ երկաթ բետոն, բնակարանի ներքին հարդարանքը գտնվում է բարվոք վիճակում, հատակը՝ փայտյա մանրահատակ, գտնվում է բարվոք վիճակում, սանհանգույցը սալիկապատ է գտնվում է լավ վիճակում, դրսի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փայտյա, պատուհանները՝ մետաղապլաստ: Բնակարանը հանդիսանում է ՙՅունիբանկ՚ ԲԲԸ գրավի առարկա: Գույքի առուվաճառքի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված վճարումները, ինչպես նաև բնակարանում բնակվողների վտարումը կատարվելու է գնորդի միջոցներով և հաշվին:
Լոտի մեկնարկային գինը՝ 22.230.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները.
-աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը հավաստող փաստաթուղթ /անդորրագիր/:
Աճուրդի մասնակցության նախավճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ %-ը: Աճուրդի մասնակցության նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվի ՙԱյԴի Բանկ՚ ՓԲԸ ՙԷրեբունի՚ մասնաճյուղում բացված թիվ 11816008443000 սնանկության գործով հատուկ հաշվեհամարին, աճուրդին նախորդող 5 /հինգ/ օրվա ընթացքում մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00: Աճուրդի մասնակցության հայտերը կարող են ներկայացվել ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը:
Աճուրդի անցկացման կարգի և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ալեքսանդր Կարակելյանին /հեռ. 091245588/:

Սնանկության գործով կառավարիչ՝ Ալեքսանդր Կարակելյան

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան նրբ. 3-55

Հեռ..` +374 91 245588

Էլ. փոստ`