Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության վարույթում առկա գույքերի կրկնաճուրդ վաճառքի կազմակերպման մասին

10.07.2019

Հայտատու` Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության գործով կառավարիչ Գարիկ Մկրտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 25-ին ժամը 14:00-ին Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Մկրտչյանի կողմից <<ՍԳԿԿ>> ԻԿԿ-ի նստավայրում /հասցե՝ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ կանցկացվի Ա/Ձ Սարգիս Աղումյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար <<ԱյԴի Բանկ>> ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը, ընդհանուր թվով 5 լոտ`

Լոտ 5 - ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0558-0004 ծածկագիրը կրող, 0.3408 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս (սեփ. վկ.՝ թիվ 2724155), մեկնարկային գինը՝ 4.145.240 ՀՀ դրամ,
Լոտ 6 - FORD TRANSIT 2.3 մակնիշի 35OD556 հաշվառման համարանիշի, WFOLXXGBFL2Y73538 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց /թողարկման ամսաթիվը՝ 2002թ., տեսակը՝ բեռնատար ֆուրգոն, գույնը՝ կապույտ, շարժիչը և ընթացքային մասը ստուգված չէ, գտնվում է վատ վիճակում/, մեկնարկային գինը՝ 600.530 ՀՀ դրամ,
Լոտ 7 - FORD TRANSIT 2.0 մակնիշի, 33OO372 հաշվառման համարանիշի, WFOHXXGBVHXT73012 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց /թողարկման ամսաթիվը՝ 1999թ., տեսակը՝ բեռնաուղևորատար ֆուրգոն, գույնը՝ դեղին, շարժիչը և ընթացքային մասը ստուգված չէ, գտնվում է վատ վիճակում/, մեկնարկային գինը՝ 568.650 ՀՀ դրամ,
Լոտ 8 - FORD TRANSIT 2.0 մակնիշի 78ML777 հաշվառման համարանիշի, WFOHXXGBVHXL77698 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց /թողարկման ամսաթիվը՝ 1999թ., տեսակը՝ թեթև մարդատար ունիվերսալ, գույնը՝ արծաթագույն, շարժիչը և ընթացքային մասը ստուգված չէ, գտնվում է միջինից վատ վիճակում/, մեկնարկային գինը՝ 759.970 ՀՀ դրամ,
Լոտ 9 - FORD TRANSIT 2.0 մակնիշի 31SL070 հաշվառման համարանիշի, WFOLXXGBVLXE42690 նույնականացման համարի ավտոտրանսպորտային միջոց /թողարկման ամսաթիվը՝ 1999թ., տեսակը՝ բեռնատար ֆուրգոն, գույնը՝ սպիտակ, շարժիչը և ընթացքային մասը ստուգված չէ, գտնվում է միջինից վատ վիճակում/, մեկնարկային գինը՝ 674.940 ՀՀ դրամ:
Անշարժ գույքը /գույքերը/ ծանրաբեռնված են բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը կարգավորվում է գնորդի կողմից:
Գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման /այդ թվում հնարավոր վտարման/ հետ կապված բոլոր ծախսերն և գործողությունները կատարվում են գնորդի կողմից:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ի Գյումրի մասնաճյուղի Ա/Ձ Սարգիս Աղումյանի սնանկության հատուկ հաշվին՝ Հ/Հ 1150002773643625, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք.Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն /լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ք.Երևան, Օտյան 53/2/ կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Գ.Նժդեհի 8/29

Հեռ..` +374 94 700073

Էլ. փոստ`