Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվել Հովհաննեսի Սաֆարյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող վերջինիս և երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

10.07.2019

Հայտատու` Սամվել Հովհաննեսի Սաֆարյանի սնանության գործով կառավարիչ Սերգեյ Դոյդոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Հուլիսի 30-ին ժամը 11:00-ին Սամվել Հովհաննեսի Սաֆարյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կանցկացվի Սամվել Հովհաննեսի Սաֆարյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող վերջինիս և երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր աճուրդը, ընդհանուր թվով 4լոտ`
Լոտ 2-ՎԱԶ-21703 մակնիշի, մարդատար տեսակի, թափքը՝ սեդան, գույնը՝ հարդագողի ճանապարհ, 2007թ. արտադրության, նույնականացման համար/vin/XTA21703080055378, 90SS404 հաշվառման համարանիշով, սեփականատեր Սամվել Սաֆարյան, գրավադրված է <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-361.231 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3-ՈւԱԶ-3303 մակնիշի, բեռնատար տեսակի, թափքը՝ կողավոր, գույնը՝ պաշտպանական, 1989թ. արտադրության, 46ԼԼ579 հաշվառման համարանիշով, սեփականատեր Սամվել Սաֆարյան, գրավադրված է <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-295.331 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 6- ՀՀ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, Շիրակի խճուղի, թիվ 6 բնակելի տուն, մեկ հարկանի քարե կրող պատերով, բնակելի տուն՝ 579,6քմ, հողամաս՝ 0,131 հա, նպատակային նշանակությունը բնակելի, /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 04042012-08-0021 տրված 04.04.2012թ., սեփականատեր՝ Սամվել Հովհաննեսի Սաֆարյան և Լենա Սամվելի Սահակյան-4.358.481 ՀՀ դրամ մեկնարկային գնով գրավադրված է <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ-ում:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Սամվել Հովհաննեսի Սաֆարյանի սնանկության գործով հ/հ 16001006011165 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +374 94 707051

Էլ. փոստ`