Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.07.2019թ. կայացած նիստի

10.07.2019

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 10.07.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հաշվի առնելով այն, որ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ մինչև 25.06.2019թ. չի վճարել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-003 լիցենզիայի համար 2019 թվականի երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության 27.09.2018թ. թիվ 03/23-2/17420-18 գրությունը, համաձայն որի՝ «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-003 լիցենզիայի գործղությունը՝ 2018թ. չորրորդ եռամսյակի համար պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը մինչև 25.09.2018թ. չվճարելու համար 26.09.2018թ. համարվել է կասեցված, «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ կողմից 27.06.2019թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված դիմումը` «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. տրված թիվ ԽՏ-003 խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 01.01.2014թ. «Ռոյալ Ինտերթեյնմենտ» ՍՊԸ տրված թիվ ԽՏ-003 խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած ճանաչել երկու հիմքով.
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ,
- «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետ և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 28.06.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, 08.07.2019թ. ի լրումն ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և առաջնորդվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 08.07.2019թ. ներկայացված «Դոմինո» վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համաձայնություն տալ վերապահումով, ստորև նշված թերությունը շտկելուց հետո.
- Կանոնակարգի 13.2-րդ ենթակետի 1-ին պարբեության «Լիազոր մարմնին» արտահայտությունից հետո անհրաժեշտ է նշել նաև «Վերահսկող մարմին» արտահայտությունը՝ համապատասխանեցնելով Կանոնակարգի 8-րդ կետի 2-րդ պարբերությանը:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 11 800368

Էլ. փոստ`