Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դավիթ Կիրակոսի Վարդանյանի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով վերջինիս և երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի՝ կրկնաճուրդի, կազմակերպման և անցկացման մասին

10.07.2019

Հայտատու` Դավիթ Կիրակոսի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 24 -ին, ժամը 17:00-ին Դավիթ Կիրակոսի Վարդանյանին և երրորդ անձին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառքը՝ բաղկացած մեկ լոտից, չի կայացել հայտեր չլիներլու պատճառով:
2019թ. հուլիսի 29 -ին, ժամը 17:00-ին Դավիթ Կիրակոսի Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի Դավիթ Կիրակոսի Վարդանյանին և երրորդ անձին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառք՝ կրկնաճուրդ, ստորև ներկայացված մեկ լոտով և մեկնարկային գնով `
Լոտ 1։ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ, Ղարիբջանյան փողոց 33 բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը, այն է՝ բնակելի տուն՝ բաղկացած 239.4 ք.մ. մակերեսից, որի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0009-0009-001-000, խոհանոց՝ բաղկացած՝ 12 ք.մ. մակերեսից, որի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0009-0158-002, սանհանգույց՝ բաղկացած՝ 3.3 ք.մ. մակերեսից, որի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0009-0015-003, պարիսպից՝ 11.61 ք.մ., 20.9 խ.մ., որի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0009-0158-001, և հողամասից՝ 0.01513 հա, որի կադաստրային ծածկագիրն է՝ 01-011-0009-0158, նպատակային և գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակավայրերի: Լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով և կազմում է
28,980,000 ՀՀ դրամ: Նշված անշարժ գույքը հանդիսանում է գրավի առարկա, որի հիմքով գրանցված է գրավառուի սահմանափակումը (իրավունքը), ինչպես նաև առկա է ՀՀ ՊԵԿ-ի կողմից կիրառված արգելանք:
Աճուրդին մասնակցելու համար ցանկացողները պետք է ներկայացնեն աճուրդի մասնակացության հայտ, որին կից՝ ա) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, բ) աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Դավիթ Կիրակոսի Վարդանյանի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 11817063866200 սնանկության հատուկ հաշվին՝ մինչև հայտ ներկայացնելու պահը: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա (աշխատանքային օրվա) ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/: Հայտ ներկայացրած մասնակիցները աճուրդին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, կամ լիազորությունները հաստատող (հավաստող) պատշաճ վավերացված փաստաթղթով: Աճուրդն անցկացվում է բաց դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, նախկին սեփականատերերի, ինչպես նաև փաստացի բնակվողների վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից՝ իր ուժերով և միջոցներով: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09:00-ից 18:00-ն : Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Ա. Մաթևոսյանին (հեռ 096 224 228):

Հասցե` ք. Երևան, Գայի պողոտա 1/1, բն. 24

Հեռ..` +374 96 224228

Էլ. փոստ`