ԱՁ Էմիլ Լալազարյանի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
10.07.2019
ԱՁ Էմիլ Լալազարյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից 03.07.2019թվականի նշանակված աճուրդը չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ԱՁ Էմիլ Լալազարյանի պարտավորությունների դիմաց բանկում գրավադրված անշարժ գույքի կրկնաճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով կանցկացվի մեկ լոտով 30.07.2019թվականին ժամը 14-ին ք. Երևան,Արշակունյանց պող.5, սենյակ 312 հասցեում ՝
Լոտ 1. ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Երևանյան 84/1 հասցեում գտնվող բնակելի տուն:Մակերեսը 131,3քմ,հողամասի մակերեսը 900,0քմ, մեկ հարկ կիսանկուղ, շենքի միջհարկային ծածկերը բաղդատ, առաստաղի բարձրությունը 2,75մ, հատակը բետոնապատ,Բնակելի տունն ունի վերանորոգման կարիք: Մեկնարկային գինը 13.950.000 (տասներեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681064 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան, ք.Երևան,Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:
Հասցե` ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.
Հեռ..` +374 91 88-99-60
Էլ. փոստ`