Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Էլիդա Աթոյանի սնանկության գործով 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

10.07.2019

Հայտատու` ԱՁ Էլիդա Աթոյանի `սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

08.07.2019թ. ժամը 13:30-ին նշանակված ԱՁ Էլիդա Աթոյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:
26.07.2019թ. ժամը 13:30-ին, ք. Երևան, Արշակունյաց պող. 5, 311 դահլիճ, հասցեում կկայանա սնանկ ճանաչված ԱՁ Էլիդա Աթոյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով:
Լոտ 1 Պավլիկ Զուրաբյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՀՀ Տավուշի մարզ, գ.Բերդավան, 23 փող, թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի չափը 0,05 հա, շենքի մակերեսը - 350,81 ք/մ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, մեկնարկային գինը
3 090 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ ԱՁ Էլիդա Աթոյանի սնանկության հատուկ հաշվին՝2471003196380000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել ԱՁ Էլիդա Աթոյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`