Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռազմիկ Մելքոնյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

11.07.2019

Հայտատու` Ռազմիկ Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

09.07.2019թ. ժամը 14:00-ին նշանակված սնանկ ճանաչված Ռազմիկ Մելքոնյանի աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
26.07.2019թ. ժամը 16:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 311 դահլիճ հասցեում կկայանա սնանկ ճանաչված Ռազմիկ Մելքոնյանի վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար Յունիբանկ ԲԲԸ-ի օգտին գրավադրված Ռազմիկ Մելքոնյանին և 3-րդ անձանց սեփականության իրավունքով պատկանող և նրա գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով:
Լոտ 1 Ռազմիկ Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Էջմիածին, Էջմիածին-Աշտարակ խճուղի, արտադրամաս հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 22 439 000 ՀՀ դրամ:
Լոտ 2 Վերգինե Փոթեյանին, Ռազմիկ Մելքոնյանին և Ելենա Մելքոնյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Էջմիածին, Մաշտոցի 30 շենք, 34 բնակարան հասցեի անշարժ գույք, մեկնարկային գինը 9 744 000 ՀՀ դրամ:
Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը:
բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան մասնաճյուղ Ռազմիկ Մելքոնյանի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003311950000, մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00 կարող են մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Վաճառվող գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Ռազմիկ Մելքոնյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սևանի 2/4, բն.15

Հեռ..` +374 91 95 58 81

Էլ. փոստ`