Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 10-ին, ժամը 16:00-ին Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 29-ին, ժամը 16:00-ին Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Կարինե Ալբերտի Հարությունյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Գոհարիկ Մելքոնյանին, Հայկուհի Սամսոնյանին և Կարինե Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կարինե Հարությունյանի պարտավորությունների համար <<Նոր Հորիզոն>> ՈւՎԿ ՍՊԸ -ում գրավադրված ՀՀ, Արարատի մարզ, գ. Ոստան, Սևակի փող. թիվ 8 բնակելի տուն՝ հողամասի մակերես 1.540քմ, շենքի մակերես 681.1քմ, հարկայնություն 2 հարկ, շինության հիմք՝ խամքարաբետոն, միջհարկային ծածկեր՝ միաձույլ երկաթ-բետոնյա, պատերի շարվածք տուֆ քար, տանիք՝ բազմալանջ, ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներ, դռներ ու պատուհաններ՝ մուտքի դուռը մետաղական շրջանակներով, ներսի դռները փայտե, պատուհանները՝ մետաղապլաստե պրոֆիլներով, ներքին հարդարումը գտնվում է լավ վիճակում, երկու սանհանգույց, կոմունիկացիաներ, մոնտաժված է ջեռուցման անհատական համակարգ, մոնտաժված է կաթսա:
Լրացուցիչ տեղեկատվություն. Ըստ կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում զետեղված էլեկտրոնային քարտեզի 03-077-0015-0004 ծածկագրով հողամասը զբաղեցնում է 1.587,54 քմ մակերես, իսկ համաձայն թիվ 20052014-03-0005 վկայականի՝ նույն ծածկագրով հողամասը զբաղեցնում է 1.540քմ մակերես: Առկա է անհամապատասխանություն: Տեղազննման պահին վկայականում հաշվառված ջերմոցները ապամոնտաժված էին, հետևաբար որպես արժեք ունեցող գույք չեն հաշվարկվել: Մեկնարկային գինը՝ 30.982.500 (երեսուն միլիոն ինը հարյուր ութսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում բացված Կարինե Ալբերտի Հարությունյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410240802000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 431 սենյակ

Հեռ..` +374 55 06 09 08

Էլ. փոստ`