Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Կարեն Սպարտակի Գալստյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Մարտին Մանուչարյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 10-ին, ժամը 15:00-ին Կարեն Սպարտակի Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից Կարեն Սպարտակի Գալստյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2019թ. հուլիսի 29-ին, ժամը 15:00-ին Կարեն Սպարտակի Գալստյանի սնանկության գործով կառավարիչ Մ. Մանուչարյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց 5, 311 սենյակ հասցեում կրկին կանցկացվի Կարեն Սպարտակի Գալստյանի պարտավորությունների կատարումն ապահովելու համար Պարտապանին և/կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց դասական եղանակով աճուրդ վաճառք՝ նախորդ աճուրդից 10%-ով իջեցված մեկնարկային գներով.
Գույքերը աճուրդի են ներկայացվում մեկ լոտով, այն է`
ԼՈՏ 1. Ռուզաննա Քեչեչյանին, Կարեն Գալստյանին, Լիլիթ Գալստյանին, Լիանա Գալստյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կարեն Գալստյանի պարտավորությունների համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ք. Երևան, Թբիլիսյան խճ. 5 շենք, թիվ 210 հասցեի բնակելի տուն՝շենքի հարկ 5-րդ հարկ, բնակարանի հարկ 2-րդ հարկ, շենքի հիմք ժապավենային, բուտաբետոն, շենքի պատերը՝ քարե, միջհարկային բարձրություն՝ 2.7մ, բնակարանի մակերեսը՝ 51.6քմ, մուտքի դուռը փայտից, ներսի դռները փայտե, պատուհանները փայտե, ներքին հարդարումը՝ միջնինից ցածր վերանորոգում, սանհանգույց՝ ենթակա է հիմնավերանորոգման: Մեկնարկային գինը՝ 9.639.000 (ինը միլիոն վեց հարյուր երեսունինը հազար) ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ում բացված Կարեն Սպարտակի Գալստյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220410240810000 մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գույքի վաճառքի /այդ թվում հնարավոր վտարման, հողի կադաստրային արժեքի վճարման/, նոտարական վավերացման, գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ ձեռք բերված գույքի չմարված գույքահարկը, հողի հարկը: Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Մ. Մանուչարյանին` 055-06-09-08 հեռախոսահամարով:

Հասցե` ք․ Երևան, Արշակունյաց 2, 431 սենյակ

Հեռ..` +374 55 06 09 08

Էլ. փոստ`