Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հասմիկ Ախոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Հուլիսի 10-ին նշանակված Հասմիկ Ախոնյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը չի կայացել, հայտ չլինելու պատճառով:
2019թ. Օգոստոսի 8-ին ժամը 14:00 - ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա Հասմիկ Ախոնյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով (նախկին աճուրդի գնից 10 տոկոս իջեցված).
Լոտ 2. Hyundai Accent GLS 1,6 i, արտադրված` 2011թ, նույնականացման համար` Z94CT41DBBRO14409, գույնը` կարմիր, տեխնիկական վիճակը` միջինից վատ, մեկնարկային գինը` 1 062 882 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150006201751777 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +374 94 419915

Էլ. փոստ`