Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ասվա-Ռաֆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09416439) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող գույքի դասական եղանակով կրկնաճուրդի մասին

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյան
"Սնանկության մասին" ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2019 թվականի հուլիսի 01-ին ժամը 16.00-ին հայտարարված «Ասվա-Ռաֆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09416439, հասցե՝ ք. Կապան, Մ. Ստեփանյան 4/11) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5շ., թիվ 311 սենյակում 2019 թվականի հուլիսի 30-ին ժամը 16.00-ին կանցկացվի «Ասվա-Ռաֆ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 09416439, հասցե՝ ք. Կապան, Մ. Ստեփանյան 4/11) պարտավորությունների կատարման ապահովման միջոց հանդիսացող, «Յունիբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ:

Գույքը աճուրդի է ներկայացվում ստորև ներկայացված լոտով, այն է`

Լոտ 1. ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Պապյան փող., 19շ., թիվ 29 հասցեում գտնվող բնակարանը: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 64,9 քառ.մ (սեփականության վկայական թիվ 1277269 տրված 30.11.2005թ.): Աճուրդին ներկայացվող բնակարանի մեկնարկային գինը կազմում է 5.872.500 (հինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Սեբաստիա» մ/ճ պարտապանի անվամբ բացված սնանկության հատուկ հաշվին՝ հ/հ 1150004088948940, մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր (հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ձևը և աճուրդի կանոնակարգը անվճար կարող եք ստանալ կառավարչից: Լոտերը ուսումնասիրելու և աճուրդին առնչվող այլ հարցերով դիմել սնանկության գործով կառավարիչ Արման Միքաելյանին:

Հասցե` ք. Երևան, Բաբաջանյան 91շ., բն.4

Հեռ..` +37499507450

Էլ. փոստ`