Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սամվեկ Խաչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Օգոստոսի 9-ին ժամը 13:00 - ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա Սամվեկ Խաչյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով`
Լոտ.1. ք. Երևան, Չարենցի 153/1 հասցեում գտնվող անշարժ գույքը` հողամասի մակերեսը` 60,1 քմ, շենքի մակերեսը`156,6 քմ, 3 հարկանի, մուտքի դուռը մետաղյա, պատուհանները` մետաղապլաստե, ներսի դռները` փայտե, սանհանգույցը և խոհանոցը հին սալիկապատված, նախասրահի, խոհանոցի և սենյակների մի մասի հատակը լամինատե, մյուս մասինը` տախտակից, պատերը գաջասվաղված, պատված ներկանյութով, իրականացված է կախովի առաստաղ, պատերի վրա առկա են ճաքեր, ներքին հարդարումը` հին վերանորորոգում, տան մուտքի ճանապարհը անցնում է հարևանների հետ համատեղ սեփականություն հանդիսացող բակով: Մեկնարկային գինը` 16 800 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150007054894878 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները, ինչպես նաև բնակիչների վտարումը կրում է գնորդը: Ցանկացողները լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի Սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +374 94 419915

Էլ. փոստ`