Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ 0483/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում:

11.07.2019

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող – Վահագն Արտաշեսի Ալոյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, 1փող., 6նրբ., 4-4/


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահագն Արտաշեսի Ալոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1

Հեռ..` +374 223 21634

Էլ. փոստ`