Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

11.07.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Բաբկենի Հարությունյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ-ի հուլիսի 30-ին, ժամը 14-00-ին անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանի սնանկության գործով կառավարիչ Սերյոժա Հարությունյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պող. 5շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայինների փողոց 1/7 հասցեեի անասնապահական համալիրի (սեփականության վկայական թիվ 169072) հրապարակային սակարկություններով կրկնաճուրդ վաճառք` բաց դասական եղանակով, մեկ լոտով:
Լոտ 1. Անհատ ձեռնարկատեր Բենիկ Աբգարյանին սեփականության իրավունքով պատկանող, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, Հայ Ֆիդայինների փողոց 1/7 հասցեեի անասնապահական համալիր: (սեփականության վկայական թիվ 169072) :
Լոտ 1-ի մեկնարկային գինը 34 198 200 (երեսունչորս միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար երկու հարյուր ) ՀՀ դրամ է:
Շինությունը կառուցվել է 1980-ականներին, ընդհանուր մակերեսը 3460,49քմ., հիմքը երկաթ-բետոնյա, մասամբ բետոնյա սալերով, պատերը քարից, ծածկը երկաթ-բետոնյա սալերով միջհարկային ծածկով, տանիքը եռանկյունաձև՝ իրականացված ազբեստացեմենտային ալիքաձև վահանակներով, մուտքի դռները մետաղյա, լուսամուտները փայտյա՝ մեկ հարկանի շինություն: Էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը չեն գործում: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Շենգավիթ» մասնաճյուղում բացված 2473604539780000 հաշվարկային հաշվին` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողներն աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հողամասի կադաստրային արժեքը 24 840 000 ՀՀ դրամ գումարի չափով վճարված չէ, գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են ամեն օր (բացի կիրակի) ժամը 12-ից մինչև 16:00-ն`ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը, ք. Երևան, Արշակունյաց պող. 67 հասցեում կամ զանգահարել 094 40 31 56 հեռախոսահամարով` սնանկության գործով կառավարչին:

Հասցե` ք. Երևան, Եղիշե Թադևոսյան 12/5 շենք, բնակարան 27

Հեռ..` +374 94 403156

Էլ. փոստ`