Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ 0917/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում:

11.07.2019

Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող- Գարունիկ Մաթևոսյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Ջրառատ թղմ., 214/1/


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ֆինքա>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչ Դերենիկ Գյոզալյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանողներ Նարինե Վլադիմիրի Բաղդասարյանի, Արամ, Ռաֆիկ, Սիրվարդ, Արթուր, Արտյոմ, Անուշ, Գերման, Գոհար, Գարունիկ և Գայանե Մաթևոսյանների` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սկարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1

Հեռ..` +374 223 21634

Էլ. փոստ`