Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արսեն Ճաճոյանի սնանկության գործով գույքի (շարժական) աճուրդ-վաճառքի մասին

11.07.2019

Հայտատու` ԱՁ Արսեն Ճաճոյանի սնանկության գործով կառավարիչ` Հովհաննես Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

31.07.2019թ.-ին ժամը 12:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ/ հայտարարվել է սնանկ ճանաչված Արսեն Ճաճոյանին սեփականության իրավունքով պատկանող «OPEL ASTRA 1.6» մակնիշի 34 FL 932 պետ. համարանիշի 1998թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենայի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով`1 (մեկ) առանձին լոտով:
Լոտ 1 - «OPEL ASTRA 1.6» մակնիշի 34 FL 932 պետ. համարանիշի 1998թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենան, որը ունի հիմնավերանորոգման կարիք, մեկնարկային գինը կազմում է 283 500 ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Այդի Բանկ» ՓԲԸ-ում բացված 11808012386201 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 30.07.2019թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան,Օտյան 53/2/ կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:

Հասցե` ք.Երևան,Գայի 7 բն.3

Հեռ..` + 374 94 400 356

Էլ. փոստ`