Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/0222/02/19 քաղաքացիական գործով Կարինե Խաչատրյանին ուղղված դատական ծանուցագիր

11.07.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/0222/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնյա Մարգարյանի՝ ընդդեմ Սամվել Փափազյանի, երրորդ անձ Կարինե Խաչատրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքում բաժինը որոշելու, բնեղենով առանձնացնելու և բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Կարինե Խաչատրյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Կարինե Խաչատրյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Խորենացու փող., 45 շենք, բն. 13:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`