Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Լևոն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի աճուրդ

11.07.2019

Հայտատու` Սնանկության գործերով կառավարիչ` Հարություն Գևորգյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

2019թ. Օգոստոսի 8-ին ժամը 13:00 - ին ՀՀ սնանկության դատարանի շենքում` ք.Երևան, Օտյան 53/2 հասցեում կկայանա Լևոն Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, հետևյալ մեկ լոտով`
Լոտ.1. Կոտայքի մարզ,գ. Առինջ, Ա. Մնացականյան 3 հասցեում գտնվող նորակառույց անշարժ գույք` հողամասի մակերեսը` 0,1554 հա, շենքի մակերեսը`291,6 քմ, 2 հարկանի, մուտքի դուռը մետաղյա, պատուհանները` մետաղապլաստե, ներսի դռները` փայտե, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված, ջեռուցման համակարգ առկա է, ներքին հարդարումը` բարեկարգ, տանիքը` թիթեղ, ճակատաը` ֆելզիտե երեսպատվածք, պատերը` տուֆից, մեկնարկային գինը` 81 100 000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար` 1% և 5%-ը: Մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Հայբիզնեսբանկ>> ՓԲԸ-ում բացված պարտապանի սնանկության 1150019971761755 հատուկ հաշվեհամարին, մինչև աճուրդին նախորդող աշխատանքային օրվա ժամը 16:00 ներառյալ։
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում, աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ հայտնվում է, որ գույքի հետ կապված գույքահարկի, և այլ պետական վճարումների նկատմամբ մինչ օրս առաջացած պարտավորությունների, ինչպես նաև գույքի ձեռք բերման դեպքում գույքի նոտարական և պետական գրանցման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Ցանկացողները՝ լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, կարող են դիմել Երևան քաղաքի սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հարություն Գևորգյանին 094 41 99 15 հեռախոսահամարով:

Հասցե` ք. երևան, Արցախի 8/2, բն.25

Հեռ..` +37494419915

Էլ. փոստ`